կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-09 09:15
Քաղաքական

Այս իշխանության կայացրած միակ «ինստիտուտը» ֆեյքային «բանակներն» են․ Արսեն Բաբայան

Այս իշխանության կայացրած միակ «ինստիտուտը» ֆեյքային «բանակներն» են․ Արսեն Բաբայան

«Այո»-ի շտաբի հարգելի՛ գործընկերներ, ձեզ աջակցող ֆեյքային «բանակները», որոնք սոցցանցի մեկնաբանություններում նույն վորդինգով, նույն «բանալի բառերով» հարյուրավոր մեկնաբանություններ են գրում մեր դեմ, ԶՐՈ ազդեցություն են ունենում «Ոչ»-ականների վրա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է. «Գաղտնիք բացեմ. մեր թիմում անգամ հիպերակտիվ ֆեյքերի ցանկ ենք կազմում, որպեսզի պարգեւատրելու առաջարկով ուղարկենք ձեզ։ Եթե որեւէ հարցազրույցի կամ ելույթի մեկնաբանություններում այդպիսի հարձակումները մի փոքր ուշանում են, մեզ ինչ-որ տեղ նույնիսկ «անտեսված» ենք զգում։)))

Իսկ եթե լուրջ, ապա ամոթ է, որ երկու տարվա ընթացքում այս իշխանության կայացրած միակ «ինստիտուտը» զրպարտություն, ատելություն տարածող յութուբյան ալիքներն ու ֆեյքային «բանակներն» են, որոնք կենաց-մահու կռիվ են տալիս սոցցանցում՝ անիծելով ու հայհոյելով ընդդիմախոսներին։
Էսպես ո՞ւր եք հասնելու։

Հ.Գ. Ահա այս քոմենթներում 70% ֆեյքեր են, որ ինչ-որ մեկի գրած ցուցումով անջատած ուղեղով շարում են՝ «լավ ա անում» կամ «դու ով ես»: