|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
«Այն, ինչ անում է Փաշինյանը, եթե կյանքի կոչվի, իրական պատերազմի սպառնալիքն այդտեղ է»,- Սոլակից Չարենցավան ընթացող երթի ժամանակ, լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ արձագանքելով Փաշինյանի այսօրվա հայտարարությանը: «Սահմանազատում, սահմանագծում կարող է տեղի ունենալ միայն 100 տոկոսանոց համաձայնության, միայն սահմանի ամբողջ երկայնքով: Դա պետք է լինի տրամաբանված, դրա մեջ պետք է հաշվի առնվի ՀՀ շահը. այսօր ՀՀ հսկայական տարածքներ օկուպացված են»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ իշխանությունների քաղաքականությունը վտանգ է պարունակում: