Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ասում են՝ ի՞նչն եք փոխելու, երբ առանց Նիոլ Հայաստանն ապահովված լինի»,- Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության շարժման» հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը և բերեց մի քանի օրինակ, թե ինչ է անելու հաջորդ իշխանությունը․ «Ի՞նչ էր խոստանում Նիկոլ Փաշինյանը։ Ասում էր՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։ Բայց հերիք չէ տուգանքները գռցնում ա, մի հատ էլ ավելացրեց բալային համակարգ։ Մենք բերել էինք նախագիծ, որ բալային համակարգը վերացնեն, ու վերացնելու ենք»։
Արամ վարդևանյանը թոշակառուներին խոստացավ հաջորդ իշխանության պարագայում հեշտացնել թոշակի ստացումը, ասաց, որ անձին կալանավորումը լիելու է բացառիկ դեպքում, լինելու է նաև համաներում, քանի որ նախորդը տեղի է ունեցել 4 տարի առաջ։ «Հաաստանը չի լինելու ոստիկանապետություն, չի լինելու բռնապետություն»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։