| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Նման կերպ իրենց պահում են հուսահատները. Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով Շանթ Հարությունյանի երեկվա գործողությունների մասին, նշեց երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը:
Ըստ նրա` Հարությունյանի դեմքի եւ խոսքի մեջ միայն հուսահատություն էր տեսնում:
«Շատ վշտացած էի եւ մեծ ցավ ապրեցի երեկվա իրադարձություններից, անկեղծ ասած` տրամադրությունս ահավոր ընկավ: Երբ մարդը հուսահատ է լինում, դառնում է անկառավարելի, երբեմն ինքն էլ չի հասկանում` ճի՞շտ է անում, թե՞ ոչ, քանի որ կորցնելու ոչինչ չունի, եւ այդ պահին իր բանականությունն իրեն դավաճանում է»,- ասաց Բայաթյանը:
Երգչի կարծիքով` ոստիկաններն իրենց գործն էին անում` հավաքում-տանում էին մարդկանց. ոստիկանները կոչված են կարգուկանոն պահպանել` անկախ նրանից, թե ով է դա իրենց ասում:
«Մեծ թվով մարդիկ կան, որոնք հուսալքված են ու հուսախաբ, մի մասն ի վիճակի է եւ թողնում-գնում է մեր երկրից, իսկ մյուս մասն ի վիճակի չէ գնալ կամ էլ չի կարողանում պոկվել-գնալ: Երբ մարդը հուսալքված է, շատ վտանգավոր է: Երբ մարդը չորս կողմը տեսնում է, որ արդարություն չկա եւ ինքն իր երկրում իրեն պաշտպանված չի զգում, իր ձայնը ոչ ոք չի լսում, այսինքն` ավելորդ է, դառնում է անկառավարելի»,- ասում է Բայաթյանը:
Մի ժամանակ, երբ անընդհատ խոսում էին ահաբեկչության մասին, որոշել է ճշտել, թե ի՞նչ ասել է ահաբեկիչ. «Պարզվեց` դա այն մարդն է, ով կորցրել է հավատն արդարության հանդեպ: Իսկ անհույսը վտանգավոր է դառնում»: