Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, իշխանական «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը՝ հայտնի Շիշ բռնողը, քաղաքացու հետ գրագրության ժամանակ իրեն պահել է փողոցային խուժանի պես: Քաղաքացի Հրաչ Մելքումյանը ֆեյսբուքյան էջին հրապարակել է Շիշ բռնողի՝ սեռական բնույթի հայհոյանքներով լի սպառնալիքը: Հրապարակման բառամթերքից դատելով՝ Շիշ բռնողը տարրական ինքնատիրապետումից զուրկ շարքային խուլիգան է, ով իրեն քննադատող քաղաքացիների հետ շփումներում սպառնում է աջուձախ վառել բոլորին:
Բնականաբար՝ քաղաքակիրթ երկրում Շիշ բռնողը պետք է ոչ միայն հասարակական պարսավանքի արժանանար ու մերժվեր, այլև նրանով պետք է զբաղվեին և՛ ԱԺ էթիկայի հանձնաժողովը, և՛ իրավապահ մարմինները, քանի որ նա նաև սպառնում է մարդկանց վառել:
Շիշ բռնողը կշարունակի սեփական հայրենակիցների հանդեպ իրեն պահել փողոցային անբարոյականի նման՝ այնքան ժամանակ, քանի դեռ երկրում պետական ինստիտուտներ գրեթե գոյություն չունեն, իսկ դրանց ուրվականների ղեկավարները դավադրաբար ծառայում են Նիկոլ Փաշինյան – Աննա Հակոբյան զույգի կործանարար քմահաճույքներին:
Վ. Սարգսյան