Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ԱԺ շենքի մոտից ցուցարարներին բերման ենթարկելու հրահանգ է տալիս անձամբ ՊՊԾ նորանշանակ պետ Սարգիս Հովհաննիսյանը:
Բերման ենթարկված և 3 ժամ անց ազատ արձակված ցուցարարներից մեկը Yerkir.am-ի հետ զրույցում փաստեց, որ իրավապահ համակարգի նշված պաշտոնյան իրեն պահել է փողոցային խուժանի նման: Նա սեռական բնույթի հայհոյանքներ է տեղացել բողոքի ակցիայի մասնակիցների հասցեին՝ անձնապես վիրավորելով բոլորին:
Ստացվում է՝ Փաշինյանի իշխանությունը համակարգ է հրավիրում փողոցային վարքագծի տեր, սրբություն և հայրենիք չճանաչող այնպիսի անձանց, որոնք տեղում կհրահրեն սադրանքներ, և որի արդյունքում մարդկանց բերման ենթարկելու «հիմքեր» կառաջանան:
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել էին ՀՀ Ազգային ժողովի շենքի մուտքերի առջև, կազմել «ամոթի պատ» և շենք մտնող իմքայլական պատգամավորներին հատուկ վերաբերմունքի են արժանացնում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բազմաթիվ բերման ենթարկվածների թվում են նաև ՀՅԴ ՀԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանն ու ՀԳՄ անդամներ Աշոտ Սիմոնյանը, Արծվիկ Մինասյանը և Հակոբ Մաթիլյանը: