Փոխարժեքներ
30 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.94 |
EUR | ⚊ | € 443.01 |
RUB | ⚊ | ₽ 4.8004 |
GBP | ⚊ | £ 520.8 |
GEL | ⚊ | ₾ 141.85 |
Քիչ առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի հետ այցելեցինք հիվանդանոցում գտնվող Արթուր Չախոյանին։ Այս մասին գրել է ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Այցելության պահին Չախոյանը ձերբակալվածի կարգավիճ ուներ, ու սա այն դեպքում, երբ հենց ինքն էր խոշտանգման ենթարկվել։
Հիշեցնեմ, որ այսօր առավոտյան Նոր Նորքի թաղապետարանում թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի գլխավորությամբ խմբակը հենց ուղիղ եթերում բռունցքներով ու ոտքերով հարձակվել էր Չախոյանի վրա։ Սույն թաղապետն, ի դեպ, Եվրամիություն գնացող Արամ Զավենի Սարգսյանի կուսակիցն է։
Զավեշտալի է, որ դեպքից հետո առաջինը ձերբակալում են բռնություն ենթարկված քաղաքացուն, փաստորեն «իրական Հայաստանում» այլեւս ոչ թե խոշտանգելը, այլ խոշտանգՎելն է քրեորեն դատապարտելի արարք։
Նշեմ, որ ձերբակալման 6 ժամերի ընթացքում, ի նշան բողոքի, Չախոյանը հրաժարվել է դեղորայք ընդունել, չնայած առկա բազմաթիվ վնասվածքներին:
Այս պահին նա շարունակում է գտնվել հիվանդանոցում, իսկ իրեն վերջին խուժանի նման պահած թաղապետը՝ իր պաշտոնին»։
Հիշեցնենք, որ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար, Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը և իր աշխատակիցները թաղապետարանի շենքում այսօր ուղիղ եթերում դաժանաբար ծեծի են ենթարկել ակտիվիստ, հանրային գործիչ Արթուր Չախոյանին։ Վերջինս գնացել էր մասնակցելու հանրային լսումների և վարչական շրջանի ղեկավարից պատասխան պահանջելու նախորդ օրը հրապարակայնորեն իրեն և իր ընտանիքին վիրավորելու համար։
Ավելի ուշ Չախոյանին բերման են ենթարկել, նա ոստիկանական բաժնից շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: