|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած՝ դիմադրության երթը կանգ առավ Ոստիկանության շենքի առջև՝ հայտնում է Yerkir.am-ը։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը շենքի առջև հայտարարեց, որ այսօր Հայաստանում Նիկոլն ունի մեկ հենարան՝ դա Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն է և ուժային կառույցները, ինքն այլևս որևէ հենարան չունի։
Նա նշեց, որ այս օրերին իշխող քաղաքական խմբակն ամեն կերպ դրդում է Ոստիկանությանը, որպեսզի դիմեն նորանոր բռնությունների, ապօրինությունների և հաճախ ոստիկանությունը տեղիք է տալիս ՔՊ-ի ճնշմանը։
«Մենք ձեզ այստեղ փոխանցում ենք․ հավատարիմ մնացեք սպայի ձեր կոչմանը, հավատարիմ մնացեք ձեր ուսադիրեներին, մի՛ կատարեք այդ խելագարի ապօրինի որոշումները և հրահանգները։ Հակառակ դեպքում բոլոր ապօրինություներ անողները հատ-հատ պատասխան են տալու։ Այսօրվանից ֆիքսում ենք այն դեմքերը, ովքեր քաղաքացիների նկատմամբ ապօրինություններ են կատարում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Ոստիկանության ներքին զորքերի հրամանատարին նա հատուկ զգուշացրեց, որ իրեն պահի զուսպ և օրինականության շրջանակում։
Մանրամասն՝ տեսանյութում․