Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Դիմադրություն» շարժման քայլերթը կանգ առավ 44-օրյա պատերազմի դաշնակցական նահատակ Հակոբ Ռոստոմյանի տան մոտ՝ հայտնում է Yerkir.am-ը։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց, որ Հակոբ Ռոստոմյանը դաշնակցական կամավորներից էր, որը 44-օրյա պատերազմին կամավորագրվեց, գնաց։
«Այսօր ինքը մեզ հետ չէ, բայց մենք այսօր նաև պայքարում ենք նրա համար, ինչի համար պայքարում էր ինքը։ Նրա հայրն այս պահին Դատախազության դիմաց է․ Արա Ռոստոմյանը պայքարում է, որ դավաճանները պատասխան տան և ձերբակալվեն»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ այսօր բողոքի ապակենտրոն զանգվածային գործողությունների 3-րդ օրն է։ Զուգահեռ երկրի խորհրդանշական 4 կողմերից քայլերթներ են շարժվում Երևան, որպեսզի մայիսի 1-ին համընդհանուր հանրահավաքով մերժեն գործող իշխանությունների ապազգային քաղաքականությանը։
Մանրամասն՝ տեսանյութում․