Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պայքարը ժամ առ ժամ նոր թափ է հավաքում՝ ըստ Yerkir.am-ի արձանագրեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Սասունցի Դավթի հրապարակից մեկնարկած՝ Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնած երթի ժամանակ։
«Մեզ միանում են նոր քաղաքացիներ, միանում են տարբեր մարզերից, միանում են նաև այս օրերին պետական և ուժային համակարգից դուրս եկած պատվախնդիր մի շարք սպաներ, որոնք հրաժարվում են կատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգները։ Եկեք բոլորս ողջունենք այն սպաներին, ովքեր հրաժարվում են կատարել այդ խելագարի հրահանգները»,-կոչ արեց Իշխան Սաղաթելյանը։
Նա խոստացավ, որ այս օրերին այն սպաները, ովքեր պատվախնդիր կերպով լքում են իրենց պաշտոնները, նոր իշխանության օրոք վերականգնելու են իրենց աշխատանքը և շարունակելու են աշխատել հանուն Հայաստանի Հանրապետության, այլ ոչ թե մեկ անձի։
Իշխան Սաղաթելյանն ասաց, որ շարունակելու են բողոքի ակցիաները, մինչև պաշտոնը հեռացնեն Նիկոլ Փաշինյանից։
Ավելի վաղ ներկայացրել էինք Իշխան Սաղաթելյանի խոսքը, որ այսօր հայ մարդը, Հայաստանի քաղաքացին, հաղթահարելով իր ցավը, իր վիշտը, իր ողբերգությունը, դուրս է եկել փողոց՝ պաշտպանելու, պայքարելու հանուն իր հայրենիքի, հանուն իր ապագայի, հանուն այն Հայաստանի, որ միասին կերտելու ենք։
Մանրամասն՝ տեսանյութում․