|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.46 |
| EUR | ⚊ | € 434.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.5869 |
| GBP | ⚊ | £ 502.89 |
| GEL | ⚊ | ₾ 138.74 |
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու համար սկիզբ առած սահմանազատման գործընթացը փաստացի կանգ է առել։ Նիկոլ Փաշինյանը նախկինում բազմիցս ասում էր, որ սահմանազատումը կօգնի հստակեցնել սահմանները և լուծել խնդիրները խաղաղ ճանապարհով։ Սակայն այսօր այդ գործընթացի մասին գրեթե չի խոսվում։
Մինչդեռ իրականում խնդիրը ոչ թե լուծվել է, այլ ավելի է խորացել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարած երկիրը շարունակում է վերահսկել Հայաստանի տարածքների մի մասը՝ Ջերմուկի, Գեղարքունիքի և Սյունիքի ուղղություններով։ Ոչ միայն վերահսկում են, այլեւ ամրաշինական աշխատանքներ են տանում։
Համապետական ընտրությունների նախաշեմին սահմանազատման գործընթացը շարունակելը առնվազն Նիկոլ Փաշինյանի շահերից չի բխում։ Թեման միտումնավոր չի բարձրաձայնվում, քանի որ այն անհարմար հարցեր կարող է առաջացնել, օրինակ՝ ինչո՞ւ այդ տարածքները դեռ վերադարձված չեն, և Ադրբեջանը հետ կվերադարձնի՞ մեր սուվերեն տարածքները։ Ներքաղաքական այս ակտիվ փուլերում նման թեմաները փորձում են շրջանցել։ Սահմանազատումը շատ զգայուն հարց է, որովհետև վերաբերում է տարածքներին և անվտանգությանը։
Արդյունքում ստացվում է պարզ պատկեր․ մարդկանց խոստացվեց, որ Ադրբեջանի հետ կոնֆլիկտը կլուծվի բանակցություններով, բայց այսօր այդ գործընթացը չկա, իսկ պաշտոնական Բաքուն էլ շարունակում է Հայաստանի սուվերեն տարածքները զավթելու հռետորաբանությունը։ Եթե սահմանազատումը պետք է լուծում լիներ, ապա ինչո՞ւ այն դադարեց։ Եթե այն շարունակվում է, ապա ինչո՞ւ դրա մասին չեն խոսում։ Այս հարցերը մնում են առանց պատասխանների։