|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կոչ ենք անում մեր քաղաքացիներին լինել զուսպ, հանդարտ, և հետևողականորեն մենք կքշենք այդ դավաճանին՝ թույլ չտալով մեր երկիրը տանել նոր ցնցումների՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը դեպի Ազատության հրապարակ երթի ժամանակ, որտեղ տեղի է ունենում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։
«Երկրում ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ պարզ էր, որ սրա վերջը լինելու է նաև ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը, բանակը չէր կարող շարունակ ենթարկվել այդ խելագարի ապօրինի հրահանգներին։ Այս իմաստով՝ մենք բանակի կողքին ենք, հայ ժողովուրդը բանակի հետ է և այլ կերպ լինել չի կարող»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա հույս հայտնեց, որ ԱԱԾ-ն, Ոստիկանությունն ու Գլխավոր դատախազությունը ևս կմիանան բանակի դիրքորոշմանը և անվստահություն կհայտնեն Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը։
«Հույս ունենք, որովհետև այլ տարբերակ չկա, այդ մարդը մնացել է մենակ իր մի փոքր խմբակի հետ»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում․