|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին տրամադրել է հետախուզական տվյալներ, որոնք նրանք օգտագործել են ՌԴ ԶՈւ բարձրաստիճան սպաներին ոչնչացնելու համար. գրում է New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներին։
Ուկրաինայի տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր ռազմաճակատում զոհվել է 12 բարձրաստիճան ռուս սպա։ Նշվում է, որ այս թիվը զարմացրել է ռազմական վերլուծաբաններին։
Ռուսաստանը պաշտոնապես հաստատել է երկու փոխհրամանատարների՝ գեներալ-մայոր Անդրեյ Սուխովեցկու և գեներալ-մայոր Վլադիմիր Ֆրոլովի մահը։
Ըստ պարբերականի աղբյուրների՝ ուկրաինացի պաշտոնյաները միավորել են ԱՄՆ-ից ստացված՝ ռուս սպաների գտնվելու վայրի տեղեկատվությունը և սեփական տվյալները՝ նրանց մահվան պատճառ դարձած հարվածներն իրականացնելու համար։
NYT-ը նշում է, որ ռուսական զորքերի գտնվելու վայրի մասին տեղեկատվության աղբյուրներից են գաղտնի և առևտրային արբանյակային պատկերները։
Նշվում է նաև, որ Վաշինգտոնը հրաժարվել է տրամադրել ռուսական զորքերի բարձրագույն հրամկազմի տվյալները: