Փոխարժեքներ
18 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.59 |
EUR | ⚊ | € 447.25 |
RUB | ⚊ | ₽ 4.7094 |
GBP | ⚊ | £ 513.89 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրում է․ «Այժմ արդեն պաշտոնապես․ հայ-ադրբեջանական «հաշտեցման» և «խաղաղության պայմանագրի» ճարտարապետը Թուրքիայի հետախուզությունն է։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտնել է, որ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանին տարածաշրջանային անվտանգության, այդ թվում՝ հայ-ադրբեջանական գործընթացի հարցերով, խորհրդատվություն են տրամադրում Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության՝ MİT-ի նախկին և ներկայիս ղեկավարները՝ Հաքան Ֆիդանը և Իբրահիմ Քալընը։
Ի՞նչ է սա նշանակում գործնականում։ Օրինակ՝ այն, որ «Զանգեզուրյան միջանցք»-ը «Թրամփի երթուղու» անվան տակ քողարկելու գաղափարը թուրքական նախաձեռնություն է, որի նպատակն է փրկել իրենց գործընկերոջ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատկերը։
Ընդհանուր առմամբ, թուրքական կողմը հիանալի խաղ է վարել. նրանք գործընկեր ունեն Հայաստանում, գործընկեր ունեն Ադրբեջանում, իրենք խորհրդատվություն են տրամադրում ամերիկացի դիվանագետներին... Արդյունքը՝ Արցախի անկումը և պետականության ծանր ճգնաժամ ապրող Հայաստան։
Իրան ու Ռուսաստան՝ պատրաստվեք...»։