կարևոր
4828 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-06 22:08
Հասարակություն

«Տանեցիներով» ոչ միայն երկիրը, արտաքին հետախուզությունն էլ են որոշել կառավարել. պատգամավոր

«Տանեցիներով» ոչ միայն երկիրը, արտաքին հետախուզությունն էլ են որոշել կառավարել. պատգամավոր

«Տանեցիներով» ոչ միայն երկիրը, արտաքին հետախուզությունն էլ են որոշել կառավարել: Այս մասին գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ու գրառմանը կից տեսանյութ հրապարակել:

«Արտաքին հետախուզական նորաստեղծ ծառայության ղեկավար, նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը որոշել է կարեւորագույն ու խիստ մասնագիտացված այդ ոլորտում կառավարումն իրականացնել՝ յուրայիններով, մոտիկներով։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը Հրանտ Ջիլավյանին նշանակել է Քրիստինե Գրիգորյանին տեղակալ։

Համացանցային կարճ փնտրտուքի արդյունքում հայտնի է դառնում, որ դեռ 2019 թվականին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ եղած եւ տոնածառի մոտ նոր տարի շնորհավորող Հրանտ Ջիլավյանը հետո զբաղվել է փաստաբանությամբ (թեեւ փաստաբաններից շատերը չեն ճանաչում նրան), ապա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝

Քրիստինե Գրիգորյանի ՄԻՊ պաշտոնը ստանձնելուց հետո նշանակվել է այդ կառույցում արդարադատության ոլորտում եւ ԶՈՒ մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար։ ՄԻՊ-ի պաշտոնը անակնկալ թողնելով, որոշ ժամանակ արտասահմանում հայտնված արտաքին հետախուզության նորանշանակ պետին երիտասարդը փոխարինել է ՄԻՊի պաշտոնում։

Ու հիմա միանգամից՝ արտաքին հետախուզության պետի տեղակալ։

Անհամբեր ու անհանգիստ պետք է սպասել, թե շուտով արտաքին հետախուզության ծառայությունում ինչ բարձր պաշտոն կզբաղեցնի նախկին ՄԻՊ-ի վարորդը, սեւանցի հարեւանը, կամ տոնավաճառի հսկիչը։

Երկիրը սարքել են որբի գլուխ… Իսկ այս անգլուխները, որ պատկերացնեն, թե ինչպիսին կարող էր լինել ՀՀ արտաքին հետախուզությունը, պրապարակում եմ Հայաստանի առաջին Հանրապետության ռազմական հետախուզության եւ հետախուզական համակարգի մասին մի տեսանյութ։ Համեմատելն անգամ անհնար է:

ՀԳ տեսանյութի հեղինակը Երկիր Մեդիայի լրագրող Անահիտ Հովհաննիսյանն է»,- նշել է պատգամավորը: