Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում անվանի դերասանուհի Նաստասյա Կինսկին ներկայացրեց իր` «Անհնարը ոչինչ է» նոր կինոնախագիծը: Կինսկին նշեց, որ նախագիծը գրել է, որովհետև դեռ մանկուց է զգացել, թե ինչ կարևոր է իր համար սպորտը. սպորտը կարևոր է, քանի որ այն ուժ է տալիս: «Այն օգնում է քեզ միայնակ չզգալ, երբ դու հանդես ես գալիս թիմով: Ծրագիրը ներառելու է մարզիկների և երեխաներ աշխարհի բոլոր մասերից. եթե հնարավոր է, կուզեի նաև Հայաստանը ներգրավել իմ` այս ծրագրում»,-ասաց Կինսկին: Ըստ նրա` ամեն ինչ իր սկիզբն ունի, իր դեպքում` այս վավերաշարի սկսվելը.«Նախագծում կա նաև մի երգ, որը հավատի և երազանքի մասին է, կարծում եմ` ամեն ինչ սկսվում է հավատից»:
Դահլիճում ներկա էին նաև հայազգի մարզիկներ, որոնց հետ էլ Կինսկին սկսեց զրուցել և հետաքրքրվել` ինչպես են որոշել զբաղվել սպորտով: Կինսկին, ի դեպ, զրուցելով մեր մարզիկների հետ, ուզում էր որոշել` կարող են արդյոք նրանք մասնակցել իր նախագծին: