| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երեկ ԼՂՀ ՊԲ-ն հայտարարեց, որ նկատվում է հակառակորդի զորքերի տեղաշարժ: Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողներին ասաց, որ այս տեղաշարժը նախորդ իրավիճակին նման չէ` ավելի մեծ զորախմբերի մասին է խոսքը:
«Մեր հետախուզությունն ամեն ինչ տեսնում, լսում է, բայց թե ինչքա՞ն զորք է տեղակայված, չեմ կարող ասել, գաղտնիք է: Հետախուզությանը կարելի է ինչ-որ առումով մեղադրել այս կամ այն հարցում, բայց հերիք է շեշտադրենք, թե նրանք թերացել են իրենց գործում: Քառօրյա մարտական գործողությունների ժամանակ կանխարգելիչ այնպիսի հարվածներ են հասցվել, որ հակառակ դեպքում ամեն ինչ նման ելք չէր ունենա, և դա` հենց հետախուզության շնորհիվ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե ճի՞շտ է լուրը, որ երեկ Ադրբեջանում պարգևատրվել է զինվորականը, ով գլխատել էր շարքային Քյարամ Սլոյանին, Հովհաննիսյանը պատասխանեց, որ նախնական տվյալներով` այո, նա է, բայց իրենք դեռ ճշտում են լուրի իսկությունը: «Խնդրի հետ կապված` մենք արդեն բարձրաձայնել ենք համապատասխան մարմիններին, իսկ իրավական մասով նյութեր են հավաքվում»,- ասաց նա: