|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի՝ Հիտլերի հրեական արյան մասին հայտարարությունից հետո, որին հաջորդեց ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունը «հրեաների՝ նացիստների հետ համագործակցության մասին», Իսրայելը սկսել է հրաժարվել Ռուսաստանի Դաշնությունից պատժամիջոցների ենթարկվածների ակտիվների չարգելափակման պրակտիկայից։
Ըստ YNet-ի՝ ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցների ցուցակներում ընդգրկված միլիարդատեր Ռոման Աբրամովիչի մերձավոր գործընկերներից Դավիթ Դավիդովիչը հայտարարել է Naopalim Bank-ում իր հաշվի սառեցման մասին։
Դավիդովիչը, որն ավելի քան 30 տարի Իսրայելի քաղաքացի է, ասել է, որ իր 110 միլիոն շեկելն արգելափակվել է առանց նախազգուշացման: Արդյունքում՝ Լատվիայում բնակվող գործարարը մնացել է առանց դրամական միջոցների. բանկոմատը «կուլ է տվել» նրա կրեդիտ քարտը, և հնարավոր չի եղել գումար հանել։
Թել Ավիվի դատարանին ուղղված դիմումի մեջ Դավիդովիչը, ներկայացուցչի միջոցով, պնդում է, որ «անձնապես չի ճանաչում Պուտինին», ինչպես նաև ընդգծում է, որ հաշվի արգելափակումը «հակասում է կառավարության քաղաքականությանը՝ իր քաղաքացիների նկատմամբ, ազգային անվտանգության նկատառումներով, նման միջոցներ չկիրառել»։
Իսրայելը, որտեղ բնակչության 15%-ը ռուսախոս է, մինչև վերջին շրջանում փորձում էր չեզոք մնալ և, օրինակ, հրաժարվել զենք Ուկրաինային մատակարարելուց՝ սահմանափակվելով միայն սաղավարտներով ու զինվորական հոսպիտալներով:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իտալական Mediaset հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, մասնավորապես, հայտարարել էր. «Այն փաստը, որ ինքը (Զելենսկին) որպես փաստարկ է ներկայացնում` «ինչպես կարող ենք ունենալ ազգայնականացում, եթե ես հրեա եմ»: Եթե ճիշտ եմ հիշում, վախենում եմ սխալվել, բայց, իմ կարծիքով, Հիտլերն էլ հրեական արյուն ուներ։ Դա բացարձակապես ոչինչ չի նշանակում։ Եվ մենք վաղուց լսել ենք, որ իմաստուն հրեա ժողովուրդն ասում է, որ ամենամոլի հակասեմականները, սովորաբար, հրեաներն են: «Ընտանիքն ունի իր սև ոչխարները», ինչպես մերոնք են ասում…»:
Երեքշաբթի օրը հայտնի դարձավ, որ Իսրայելը ծրագրում է մեծացնել Ուկրաինային զենքի մատակարարումները։ Խոսքը պաշտպանական համակարգերի մասին է, որոնք ապահովում են ցամաքային զորքերի պաշտպանությունը։