|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մարտի 18-ին Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի մշակույթի տանը պատերազմի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի խոսքերից հետո Նոյեմբերյանի սահմանագոտու գյուղերում բնակություն հաստատած արցախցիները լքում են այդ գյուղերը, ֆեյսբուքյան իր էջում հայտնում է լրագրող Ոսկան Սարգսյանը։
«Ոսկեպար գյուղից ստացված տեղեկություններով՝ Ոսկեպարում հաստատված արցախցի 3 ընտանիքներից 2-ը լքել է Ոսկեպարը։ Ոսկեվան գյուղում հաստատված արցախցի 12 ընտանիքներից 4-ը պատրաստվում է հեռանալ, բնակություն հաստատել Արարատյան դաշտում , Հայաստանի այլ վայրերում։ Հայաստան բեռներ ներկրող խոշոր բեռնատարների մեծամասնությունը այժմ Հայաստանի սահման Բագրատաշենից Երևան են հասնում ոչ թե Բաղանիս-Ոսկեպար ճանապարհով, այլ՝ Ալավերդիով։ Կան բեռնատարներ, որոնք անցնում են Նոյեմբերյանով, դրանց մեծամասնությունը սահմանագոտով անցնող ճանապարհի փոխարեն գերադասում է Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող ճանապարհը»,- գրել է Սարգսյանը։