կարևոր
439 դիտում, 4 շաբաթ առաջ - 2024-10-22 17:10
Քաղաքական

Ալիևն ու Փաշինյանը սկսել են արգելափակել ԱՄՆ դիվանագիտության ջանքերը

Ալիևն ու Փաշինյանը սկսել են արգելափակել ԱՄՆ դիվանագիտության ջանքերը

Ալիեւը Բաքվում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական եւ Ազգային Անվտանգության խորհրդում Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերին: Հաշվի առնելով նրա կողմից ղեկավարվող խնդիրների պրոֆիլը՝ երկու կողմերի միջեւ երկխոսությունը պետք է ունենար ամենալայն բնույթը, ավելի շատ անդրադառնար ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ հարաբերություններին։ Սակայն, եթե դատենք Ազերթաջ կառավարական գործակալույաթն զեկույցից՝ այդ բանակցություններում հիմնական ուշադրությունը հատկացվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներին՝ «հաշվի առնելով ներկայիս պայմաններում ի հայտ եկած պատմական հնարավորությունները»։ Միեւնույն ժամանակ, Քարփենթերը Ալիեւին է հանձնել Բայդենի նամակը, որում կոչ է արվում «այս տարի ավարտել համաձայնագրի շուրջ աշխատանքը»: Եվ անմիջապես առաջանում են շատ կարեւոր նրբերանգներ։

Առաջին. Քարփենթերը առաքելությամբ ժամանել է միայն Բաքու եւ Բայդենի նամակը հանձնել Ալիեւին, ինչը հանգեցնում է այն մտքին, որ ամերիկյան տեսանկյունից խաղաղության պայմանագրի ճանապարհին խոչընդոտի քարը գտնվում է ադրբեջանական կողմում։

Երկրորդ նրբերանգ. Նախկինում Բաքուն եւ Երեւանը հայտարարում էին առանց միջնորդների խաղաղ բանակցությունների անցկացման անհրաժեշտության մասին։ Հենց Քարփենթերի Բաքվում գտնվելու պահին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց՝ «Ադրբեջանի հետ բանակցություններում երրորդ երկրի ներկայությունը շահերի բախման ռիսկեր է պարունակում, քանի որ կարող է հյտնվել մեզանից անկախ լուծում, որը մեզ համար պարտադիր կդառնա»: Բայց բանն այն է, որ Քարփենթերի առաքելությունը, ինչպես եւ ԱՄՆ պետքարտուղար Էնտիոնի Բլինկենի նախորդ գործունեությունն այդ ուղղությամբ, բացառապես միջնորդական բնույթ են կրում, եւ ԱՄՆ-ն ակտիվորեն մխրճվում է խաղաղ համաձայնագրի նախապատրաստման գործընթացում։ Բայց չկա ամբողջական հստակություն նման ներգրավվածության մեխանիզմների վերաբերյալ՝ երկկողմ կամ բազմակողմ ձեւաչափերով՝ միայն իր մասնակցությամբ կամ ԵՄ-ի ներգրավմամբ։ Պարզ է միայն՝ այս ամենը նախատեսվում է իրականացնել առանց Ռուսաստանի մասնակցության։

Միեւնույն ժամանակ, Գրիգորյանի հայտարարությունից հետո հարց է առաջանում Երեւանի կողմից Քարփենթերի առաքելության հնարավոր սաբոտաժի մասին: Այսպիսով՝ մենք բախվում ենք տեսանելի պարադոքսների համակարգի: Քարփենթերի հետ բանակցություննրում Ալիեւը հայտարարել է՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին հիմնական խոչընդոտն «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի սահմանադրորեն ամրագրված տարածքային պահանջներն են»: Այսինքն՝ ԱՄՆ նախագահի հատուկ օգնականի առջեւ երկընտրանք է դրվում. կամ նա պետք է հասնի նրան, որ Բաքուն հանի սահմանադրական փոփոխություններ կատարելու իր պահանջները Երեւանից, կամ ստիպի Երեւանին կատարել Բաքվին ներկայացվող պայմնները։ Այս փուլում նման պարադիգմում մինչեւ ընթացիկ տարվա վերջ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցությունները որեւէ հեռանկար չունեն։

Բայց այս թեման ունի մեկ այլ կողմ. Վերջերս Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների ղեկավար Ալիեւն ԱՄՆ-ին մեղադրել է իր երկրի նկատմամբ պատժամիջոցների մանիպուլյացիայի մեջ: «Մինչ նրանք մնում Էին Աֆղնստանում, ԱՄՆ նախագահն ամեն տարի դադարեցնում էր այդ պատժամիջոցները։ Հենց որ նրանք ողջ աշխարհի աչքի առաջ փախան այնտեղից, նորից պատժամիջոցներ կիրառեցին մեր դեմ», - ասել է Ադրբեջանի ղեկավարը։ Նա, մասնավորապես, հիշեցրել է՝ Վաշինգտոնը 2024ի մայիսի 1-ին սահմանափակող միջոցներ է սահմանել ՌԴ, Թուրքիայի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Չինաստանի տասնյակ ընկերւթյունների նկատմամբ։ Նրա խոսքով՝ «այսօր Ադրբեջանի դեմ ամերիկյան պատժամիջոցներ են սահմանվում, որից հետո նրանք ասում են՝ եկեք ամրապնդենք մեր բարեկամությունը։ Ի՞նչ բարեկամության մասին կարող է խոսք լինել»: Բացի այդ, նա նախազգուշացրել Հայաստանին «չխառնվել վտանգավոր խաղերի մեջ» եւ կոչ արել «չմոռանալ ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները» եւ «հակաահաբեկչական գործողւթյունը»: Եվ հերթական պարադոքսը. տարբեր պատճառներով եւ տարբեր նպատակներով Ալիեւն ու Փաշինյանը սկսեցին արգելափակել ԱՄՆ դիվանագիտության ջանքերը տարածաշրջանում։ Ի՞նչ է կնաշանկի այս ամենը:

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի