Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Turkish Airlines և մի շարք թուրքական առցանց խանութներ, որոնք ապրանքներ են առաքում Ռուսաստան, «Միր» քարտով վճարումներ այլևս չեն ընդունում։ Այս մասին հայտնում է Известия-ն։
Այսպես՝ Turkish Airlines-ի կայքում «Միր» քարտով տոմսեր գնելն այլևս հնարավոր չէ, նույնիսկ եթե այն թողարկված է եղել պատժամիջոցների տակ չհայտնված ռուսական բանկերի կողմից։ Համակարգը խնդրում է կապվել վարկային հաստատության հետ կամ փորձել վճարման այլ եղանակ: Արդյունքում՝ տոմսեր գնելու համար ռուսները պետք է գնան ավիաընկերության գրասենյակ կամ օգտվեն արտասահմանյան բանկերի քարտերից, ինչպես նաև UnionPay համակարգից։ Սակայն «Միրը» դեռ չի հանվել Turkish Airlines-ի վճարման հնարավոր եղանակների ցանկից։ Ավիաընկերությունը չի մեկնաբանել իրավիճակը։
Թուրքական այլ հարթակներ, ինչպիսին է հայտնի TT-Turk առցանց խանութը, որն առաքումներ է իրականացնում Ռուսաստան, նույնպես սկսել է արգելել «Միր»-ով վճարումները:
Ըստ ամենայնի, դա տեղի է ունեցել արեւմտյան պատժամիջոցների պատճառով։ Ինչպես բացատրվում է Ազգային վճարային քարտերի համակարգում, օտարերկրյա վարկային կազմակերպությունները իրավունք ունեն կասեցնելու պատժամիջոցների տակ գտնվող բանկերի քարտերի սպասարկումը։ Ընդ որում՝ որոշումը կարող է կայացվել միակողմանիորեն։
Էլեկտրոնային փողերի ասոցիացիայի ղեկավար Վիկտոր Դոստովի կարծիքով՝ թուրքական բանկերը վախենում են աշխատել ռուսական վարկային հաստատությունների հետ SDN ցուցակից՝ երկրորդական պատժամիջոցների տակ ընկնելու ռիսկի պատճառով։
Հայտնի է դարձել, որ ամերիկացի սենատորները դիմել են Սպիտակ տուն՝ առաջարկելով պատժամիջոցներ կիրառել «Միր» քարտի օպերատորի դեմ։ Նրանց խոսքով՝ «Միր» քարտերը համատեղելի են վճարային այլ ապրանքանիշերի հետ, ինչը ստեղծում է պատժամիջոցների շրջանցման վտանգ։ Սենատորները նաեւ անհրաժեշտ են համարում ուսումնասիրել չինական UnionPay վճարային համակարգի դերը:
«Միր» քարտը ներկայումս կարող է կիրառվել Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ուզբեկստանում և Վիետնամում՝ վճարումներ կատարելու համար: