կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2022-05-05 11:35
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր ժողովրդին դրել են գոյաբանական երկընտրանքի առջև․ Թադևոս Ավետիսյանը՝ ավտոերթի մասին

Ավան վարչական շրջանից «Դիմադրություն» շարժման իրազեկման ավտոերթ է մեկնարկել, որն անցնելու է հանրապետության բոլոր մարզերով՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Ավտոերթը մեր հերթական բողոքի գործողությունն է․ ապրիլի 5-ից սկսել ենք բողոքի նոր ալիք և դա տարբեր գործողություններով արտահայտվում է»,-ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, որը մասնակցում է բողոքի գործողությանը։

Նա նշեց, որ ավտոերթով  փորձում են պայքարի հիմնական գաղափարները հասցնել մարդկանց և ասել, որ այսօր ժամը 19։00-ին հերթական համազգային հանրահավքն է Ֆրանսիայի հրապարակում՝ հրավիրեն քաղաքացիներին պայքարի մասնակիցը դառնալու։

«Իսկ պայքարի նպատակը շատ պարզ է․ այսօրվա ապիկար իշխանությունները մեր երկիրը տանում են կործանման, մեր երկրին և ժողովրդին դրել են այնպիսի մի երկընտրանքի առջև, որը գոյաբանական է․ մենք մեր երկրում պաշտպանում ենք մեր երկրի անկախությունը և մեր ազատ ապրելու իրավունքը, սա է խնդիրը, մենք չենք ուզում թուրքանալ»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․