21 03 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 415.48 |
GBP | ⚊ | 474.8 |
GEL | ⚊ | 151.01 |
RUB | ⚊ | 5.04 |
USD | ⚊ | 388.48 |
Արցախն այսօր, առավել քան երբևէ, կարիք ունի ստեղծագործ մտածողությամբ, լեզուների իմացությամբ և առաջատար տեխնոլոգիաներին տիրապետող երիտասարդ ու հայրենասեր մասնագետների, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի 25-ամյա գործունեությանը նվիրված «Գիտության և կրթության դերը պետության զարգացման գործում» խորագրով գիտաժողովի բացմանը ասել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:
«Մեր երկրի աշխարհագրական դիրքն ու քաղաքական կարգավիճակը հուշում են մշտական զգոնություն և պատրաստվածություն ոչ միայն երկրի սահմանները պաշտպանելու գործում, ինչը չափազանց կարևոր է, այլև՝ մեր ժողովրդի իրավունքների ու շահերի արժանապատիվ ներկայացում և´ երկրի ներսում, և´ նրա սահմաններից դուրս:
Այսօր, երբ հայոց պետականությունն ապրում է պատմական վճռորոշ և ճակատագրական ժամանակաշրջան և մեր առջև ծառացած է լինելու-չլինելու գոյաբանական խնդիրը, սեփական ուժերի լարումով ու ապագայի նկատմամբ մեծ լավատեսությամբ պետք է անենք հնարավորն ու անհնարը՝ լրացնելու մեր կորցրածը և ամեն օր ստեղծելու նոր արդյունք:
Ապրելով իր սրբացած հողում ՝ մեր ժողովուրդն աշխարհին ապացուցում է, որ Արցախը կա, ապրում է՝ պայքարելով իր երկրում ապրելու, արարելու իրավունքների համար», - հայտարարել է Արցախի ԱԺ նախագահը: