Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր կենսական կարևորության և գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ Բաքվի պահանջած տարածքները հանձնելուց հետո ադրբեջանական վերահսկողության տակ է անցնելու նաեւ Հայաստանը սնուցող մայրուղային գազատարը, իսկ ՀՀ կառավարությունն առայժմ անգամ քննարկումներ չի իրականացնում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ՝ գազատարի վերատեղադրման համար։
«Ի պատասխան Ձեր գրավոր հարցման, հայտնում ենք, որ Ձեր կողմից բարձրաձայնված թվով 4 գյուղերի հարող տարածքներում առկա մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն չի քննարկել»,- «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ԲԳ ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալը։
Թադեւոս Ավետիսյանը նկատում է, որ դրանից հետո մենք կենսական իմաստով ուղղակի կախվածության մեջ կլինենք իրենցից և ավելի հեշտացնում իրենց գործը՝ զիջումներ կորզելու և մեր իշխանությանը սպառնալու իմաստով։
«Սա անում են, շատ հետևողականորեն, փուլային և այսօրվա մեր երկրի իշխանությունը զավթած քաղաքական այդ խմբակի հետ սերտ համագործակցված» ,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ ավելացնելով, որ հայելանման են Շուշիի գործողություններին։
«Սա ծրագրի մի մաս է, այն է՝ բացի տարածքից նաև ենթակառուցվածքի նկատմամբ ունենալ հսկողություն և, փաստացի, համակողմանիորեն մեզ աքցանի մեջ վերցնեն։ Սա նոր բան չի, պատմականորեն է այսպես։ Եվ, այո՛ , թուրք-ադրբեջանական այդ տանդեմն ունի երկարաժամկետ նպատակ՝ այս տարածաշրջանը առանց հայերի տեսնելու և մեր երկիրը զավթելու։ Դա ցեղասպան ծրագրի երկարաժամկետ շարունակությունն է։ Մենք շատ մոտ անցյալում տեսանք դա»,- արձանագրեց պատգամավորը։
Թադևոս Ավետիսյանը համոզմունք հայտնեց, որ Արցախում կատարվածի վերջին փուլը պատրաստվում են իրականացնել Հայաստանում։ «Փաստենք, որ, ցավոք, կարծես թե հայելանման ձևաչափով կրկնվում է այն, ինչը տեղի է ունեցել Արցախի Հանրապետությունում, Արցախից հետո նույն ձեռագիրն իրականացվում է ՀՀ-ում։ Թուրք -ադրբեջանական տանդեմի ախորժակը ինչպես պատմականորեն, այնպես էլ հիմա՝ ուտելուց է բացվում և նրանք, փաստ է, որ երբեք կանգ չեն առնելու քանի դեռ այսպիսի «նվեր ունեն». օրվա իշխանությունները իրենց աթոռը պահելու գնով զիջում են ամենուրեք և ամեն ինչ։ Հիմա հերթը հասել է Հայաստանի Հանրապետությունում մեր ստրատեգիական աշխարհագրական տարածքին», - ասաց մեր զրուցակիցը՝ նարև ուշադրություն հրավիրելով օրվա իշխանությունների խոսույթի վրա։
«Անունը դրել են խաղաղության խաչմերուկ, այլընտրանքային ճանապարհի նոր սոուսով են փորձում իրենց ազգադավ զիջումները հանրությանը ներկայացնել։ «Խաղաղության խաչմերուկ» անվան տակ փորձում են կործանարար գործողություն իրականացնել։ Ասում են՝ փոխադարձ ճանապարհներ, եղբայրություն, խաղաղություն և այլն , բայց եթե նույնիսկ իրենք էլ անկեղծ լինեն իրենց ձգտումների մեջ, այսինքն ինչ -որ տեղ, եթե մտածում են, որ հնարավոր է այդպիսի իրականություն, փաստ է, որ դիմացի կողմն ունի լրիվ այլ նպատակ՝ շատ կարճ և կոնկրետ՝ հայաթափել տարածաշրջանը, տիրանալ նաև մեր պատմական հայրենիքի այս վերջին բեկորին», - եզրափակեց Թադևոս Ավետիսյանը։