կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-04 14:19
Արցախ

Սերժ Սարգսյանը չի պատրաստվում այլևս զբաղեցնել բարձրաստիճան պաշտոն. նա իր փորձառությամբ, խորհուրդներով կուղղորդի նոր սերնդին. Հայկ Մամիջանյան

Սերժ Սարգսյանը չի պատրաստվում այլևս զբաղեցնել բարձրաստիճան պաշտոն. նա իր փորձառությամբ, խորհուրդներով կուղղորդի նոր սերնդին. Հայկ Մամիջանյան

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում այլևս զբաղեցնել բարձրաստիճան պաշտոն․ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

«Ժամանակավոր կառավարության գործառույթն է լինելու անհապաղ գործողություններ իրականացնել, որոնք բխում են մեր երկրի անվտանգությունից, ու կազմակերպել նորմալ, մրցակցային ընտրություններ, այլ ոչ թե չագուչներով, անհասկանալի հռետորաբանությամբ մրցավազքեր», - ասաց նա։

Մամիջանյանի խոսքով՝ ժամանակավոր կառավարությունը չի լինելու որևէ կուսակցության կառավարություն. կառավարությանը մաս են կազմելու բոլոր այն պրոֆեսիոնալները, որոնց կարիքը շատ կա մեր երկրում։

«Սերժ Սարգսյանը, երևի, տասը, քսան, երեսուն անգամ հայտարարություն է տարածել, որ ինքն այլևս չի զբաղեցնելու բարձրաստիճան պետական պաշտոններ, նա իր փորձառությամբ, խորհուրդներով կուղղորդի նոր սերնդին»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։