|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վահան Կոստանյանը շարունակում է կատարել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդականի գործառույթները: Նա հրաժարվել է մեկնաբանել «Երկիրն այսօր»-ի այն հարցը, թե չի պատրաստվում արդյոք այս զորակոչով պարտադիր ժամկետային զինծառայության անցնել:
Հիշեցնենք, որ ուսանողներին զորակոչից ազատվելու պահանջով 2017 թվականին ուսանողական շարժման առաջամարտիկներից մեկը՝ Վահան Կոստանյանը 2018-ի իշխանափոխությունից հետո օրենսդրական հապշտապ կատարված փոփոխության արդյունքում ընդունվեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա եւ ստացավ զորակոչից տարկետման եռամյա իրավունք:
Բայց այդ ընթացքում զբաղեցրել է մի շարք պաշտոններ. նախ Քաղաքացիական պայմանագրի մամուլի խոսնակն էր, ապա 2018-ի մայիսից ԱԺ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի օգնականը, իսկ 2018 թվականի դեկտեմբերից արդեն խորհրդարանի նախագահ Միրզոյանի օգնականն էր, հետո՝ խորհրդականը:
Այդ ողջ ընթացքում որեւէ գիտական հոդված չի տպագրել, քննություններ չի հանձնել, ինչի հետեւանքով էլ երեք տարին լրանալու վերջնաժամկետից առաջ այս տարվա մայիսին դիմում է գրել եւ ազատվել ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայից, հետևաբար՝ այլեւս չի օգտվում տարկետման իրավունքից եւ պետք է զորակոչվեր պարտադիր զինվորական ծառայության, սակայն շարունակում է զբաղեցնել պետական պաշտոն։