Փոխարժեքներ
16 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Իրատես» թերթը գրում է. «Իշխան Զաքարյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը թողեց ու մտավ նախընտրական պայքարի մեջ։ Նրա շրջապատի անդամները վստահեցնում են՝ նա բավական լավ է հաշվարկել իր ապագան։ Այսպես թե այնպես, շուտով նրանից Սերժ Սարգսյանն ազատվելու էր, իսկ Իշխան Զաքարյանն առաջինը քայլ արեց։
Բայց երկար տարիներ հսկող-վերահսկող Զաքարյանը հենց այնպես չէր նետվի քաղաքական ասպարեզ։ Մեր տեղեկություններով, բացի այն, որ ԲՀԿ-ում նա է որոշում՝ ով որտեղ, ինչ հորիզոնականում ավելի լավ «կնայվի», նաեւ ընտրությունից հետո սեփական ծրագրերն է մշակել։ Նույն աղբյուրի պնդմամբ, կոալիցիոն կառավարության ձեւավորումից հետո Իշխան Զաքարյանը մտադիր է զբաղեցնել նախարարի պաշտոն, չնայած, ասում են, նրան ավելի հրապուրում է ԱԺ փոխխոսնակի պաշտոնը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում