կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-03 12:54
Հասարակություն

Վերանորոգված Սուրբ Կիրակոսում առաջին պատարագը կմատուցվի մայիսի 8-ին

Վերանորոգված Սուրբ Կիրակոսում առաջին պատարագը կմատուցվի մայիսի 8-ին

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում վերանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Սուրբ Կիրակոսի վերաբացումը նախատեսված է մայիսի 7-ին, իսկ առաջին պատարագը՝ մայիսի 8-ին։

Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝  հիմնվելով Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի ղեկավար խորհրդից ստացված տեղեկության վրա։

Աղբյուրի համաձայն՝ Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին մեծ վնասներ էր կրել Դիարբեքիրում թուրք-քրդական հակամարտության հետևանքով։ Դրա համար էլ եկեղեցին 2015 թ․ մինչ օրս փակ էր։

Եկեղեցու պաշտոնական վերաբացումը կկայանա մայիսի 7-ին, ժամը 16։00-ին։ Այն վերանորոգվել է Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարության կողմից։

Հիշեցնենք, որ Մերձավոր Արևելքի ամենամեծ եկեղեցիներից մեկը համարվող Սուրբ Կիրակոսը Ցեղասպանությունից հետո վերանորոգվել ու վերաբացվել էր 2011 թ․։

Թեև եկեղեցին չուներ մշտական սպասավոր, սակայն նրա գոյությունն ինքնին էական դեր էր խաղում Դիարբեքիրի հայության վերազարթոնքի և այստեղի հայկական համայնքի վերակազմակերպման առումներով։

Մելինե Անումյան

Լուսանկարը՝ Կարոտ Սասունյանի

Akunq.net