կարևոր
3313 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-11 17:36
Հասարակություն

«Առերեսվելով արգելված սերենադին»․ անդրադարձ Սուրբ Կիրակոսում Ստեփան Եփրեմյանի մենահամերգին

«Առերեսվելով արգելված սերենադին»․ անդրադարձ Սուրբ Կիրակոսում Ստեփան Եփրեմյանի մենահամերգին

ՇԵՅՀՄՈՒՍ ԴԻՔԵՆ

Սերենադի մասին մտածելիս մեծամասնության մտքին հենց այս տեսարանն է գալիս։ Ասես` սերենադը ֆիլմից մի հատված լինի։

Գիշերը, լուսնի լույսի ներքո, սենյակից կամ պատշգամբից մի գեղեցիկ կին նայում է դեպի բակ կամ այգի։ Այգում մի մարդ սիրո երգեր է երգում իր կիթառով կամ առանց երաժշտության։

Մեր սերենադն իր անունով արդեն արգելված էր։ Չգիտես ինչու, կարելի է կռահել, որ այն ձևով ի հայտ չէր եկել, տարբեր էր։ Մեր սերենադի առաջ ևս «Արգելված» վիճակ էր։ Ավելին, սերենադի համար ընտրված վայրն էլ կարծես պաշտամունքի վայր լիեներ՝ հին եկեղեցի, որը հարմար չէ սերենադների համար` այն իմաստով, որ մեզ ասել էին, որ այն Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին է։

Ինչևէ, թող այդպես լինի։ Կնայեինք, կդիտեինք ու ըստ այդմ կորոշեինք։ «Արգելված» սերենադի կատարողը երաժիշտ Ստեփան Եփրեմյանն էր՝ իսլամացած հայերից, ով արդեն վաղուց մկրտված էր և կրկին իր սկզբնական ինքնությամբ էր հանդես գալիս։ Կիրակի օրը՝ փետրվարի վերջին, երբ քաղաքում թվում էր, թե արևոտ գարունը շուտ էր եկել, հյուրերը տեղավորվել էին Սուրբ Կիրակոս հայկական ամենամեծ եկեղեցում…

Պատարագի ժամանակ հոգևորականների գտնվելու մշտական մասում՝ միջին հատվածում, այս անգամ բեմական փոքրիկ դասավորվածություն կար: Առաջինը Սայաթ Նովայի պատկերը հայտնվեց մեծ էկրանին։ Հետո մյուսները՝ Հրանտ Դինքի և բոլոր զոհերի՝ Սամվել Եփրեմյան, Արթուն Ասադուրօղլու, Աիդա, Սամի, Ալեքս (Թաբաշի ընտանիք), Մեդինե, Արզու, Օմեր (Քոշքար ընտանիք), Հաքան, Էրոլ (Բաքըրջը ընտանիք) (Իլհամի Յուրեքի ընտանիք), Սեհեր Հելվաջը, Զիլան Տիգրիս, Սեւակ Բալըքչը, Հայկ Նիշան, Սարգիս Հացպանյան, Մկրտիչ Մարկոսյան…

Թախծալի երաժշտությանը, որը տեւեց մոտ քսան րոպե, ժամանակ առ ժամանակ ավելանում էին հին մեղեդիներ, ձևավորվում էր տխուր տրամադրություն։ Այնուհետև Ստեփանը մոտ մեկ ժամ ընկերոջ՝ Օնդեր Իշըքի դուդուկի ուղեկցությամբ նվագեց և երգեց իր ուդով ու սազով։ Հայերեն, քրդերեն և թուրքերեն կատարումներ էին։ Իհարկե, դասական դարձած այդ մեղեդիները նման «քեֆ-վիշտ» կատարումներից չէին կազմված։ Հոսում էր երաժշտական ​​թախիծը, որը վերածվում էր արգելված սերենադի նրանց համար, ովքեր գրեթե բոլորը մի տարածաշրջանի կենտրոնում էին, որտեղ մերթ տնից-տեղից աքսորված, մերթ դավաճանական գնդակից մազապուրծ եղած, մերթ բնության արհավիրքի՝ մարդու ագահության կրքի պատճառով սպանված էին։

Այն ներհյուսված է քաղաքի ճարտարապետական ​​ինքնության բոլոր գծերում և յուրահատուկ է՝ մուգ մոխրագույն բազալտ՝ որը կրակ-մագմա է, և իմացողները գիտեն, որ դա ցուրտը մարմնի մեջ է մտցնում։ Այնքան, որ մարդու հանդարտությունը թրթռոցով իրեն է վերադարձնում։

Հենց այդպես էլ եղավ։ Ստեփան Եփրեմյանը ընկերոջ՝ Օնդեր Ըշըքի հետ, ով ուղեկցում էր նրան դուդուկով, թվեց երգերը՝ «Öle Kardaş öle», «Սուրբ Կիրակոս», «Հոյ Նազանի», «Քամանչա», «Xemilî Zozan», «Սարի աղջիկ», «Kime Ne», «Բինգյոլ», «Ձյուն է եկել Խարբերդի գլխին» և Մուշից, Վանից, Դերսիմից, Սասունից, Արարատից, Տիգրանակերտից հայկական երգեր…

Իսկ հետո, հետո՞։ Ո՛չ դու հարցրու, ո՛չ էլ ես ասեմ։ Օրվա վերջում մեզնից մի-մի կտոր այնտեղ թողնելով՝ բաժանվեցինք․․․

https://www.guneydoguekspres.com/yasak-serenatla-yuzlesmek#google_vignette

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net