կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-03 12:19
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՅԴ երիտասարդներն ազգային պարեր են պարում ԵՊՀ-ի դիմաց, որ ուսանողները միանան պայքարին

Դաշնակցական երիտասարդներն ազգային պարեր են պարում ԵՊՀ-ի դիմաց, որ ուսանողները միանան պայքարին՝ հայտնում է Yerkir.am-ը։

Հավանաբար ԵՊՀ ռետորի հրահանգով՝ բուհի դռները կողպել են, որպեսզի ուսանողները չմիանան անհնազանդության զանգվածային միջոցառումներին։

Մինչ այդ, երթի այդ ուղղությունը գլխավորող՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ պայքարի հաղթանակի դեպքում բուհերն իրականում ապաքաղաքականացնելու են և ԵՊՀ խորհուրդն ազատեն ՔՊ-ական պաշտոնյաներից։

Նշենք, որ «Դիմադրություն» շարժման կոչով մասշտաբային անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում ամբողջ հանրապետությունում։ Երթևեկությունը կաթվածահար է։ Ֆրանսիայի հրապարակում արդեն երկրորդ գիշերը վրաններում են անցկացնում Փաշինյանին ապազգային կառավարման դեմ դուրս եկած արժանապատիվ քաղաքացիները։

Մանրամասն՝ տեսանյութում․