Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության դիմաց այսօր` նոյեմբերի 7-ին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականն են պահանջում ՀՅԴ ՀԵՄ անդամները, որոնց միացել են նաև ԵՊՀ ուսանողներ:
Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ԵՊՀ ուսանող Սեդա Մակարյանը վստահ է, որ առանց նախարարի թույլտվության, առանց իր որոշման նախարարությունում ոչինչ չի կարող ընդունվել. «Նախարարը գլխավոր պատասխանատուն է այն ամենի, ինչն առաջացրել է մեր դժգոհությունը: Որպես ՀՀ քաղաքացի, որպես ԵՊՀ ուսանող ես պահանջում եմ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, ինքն անցել է բոլոր սահմանները: Ֆինանսավորում է ապազգային ֆիլմեր` տրանսգենդերների մասին: Մեր պահանջն իր հրաժարականն է, մենք չենք ուզում, որ մեր վճարած հարկերից հատկացվեն գումարներ նման ֆիլմերի համար» Yerkir.am-ի հետ զրույցում իր դժգոհությունը ներկայացրեց ԵՊՀ ուսանողը:
ՀՅԴ անդամ Ժենիկ Պարսամյանը պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե ինչու՞ է պահանջում նախարարի հրաժարականը` մասնավորապես նշեց` «Ես ինքս դպրոցի տնօրեն եմ եղել Իրանում , ինչպես նաև հայոց լեզու, հայ գրականություն եմ դասավանդել: Մեր նպատակն այն է եղել, որ հայոց լեզուն, հայ գրականությունն ու հայոց պատմությունը փոխանցենք մեր սերունդներին, մեր հայացքն ուղղենք դեպի հայրենիք` Հայաստան: Վերջին 15 տարին այստեղ եմ ապրում, իսկ այստեղ ի՞նչ են անում` ոչ պարտադիր են դարձնում նշված առարկանները: Մեր ազգայինը պարտադիր պետք է պահպանվի»:
Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը հինգշաբթի օրվանից սկսած բողոքի ակցիաներ է իրականացնում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Ավելի ուշ նրանք բողոքի ակցիա էին իրականացրել նաև ԿԳՄՍ նախարարության շենքում:
Նարա Մարտիրոսյան