|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
ՀՅԴ Հայ երիտասարդաց դաշնակցության անդամները ԱՄՆ-ում փողոց են դուրս եկել` իրենց բողոքն արտահայտելու և մարդկանց տեղեկացնելու, որ Արցախի 120 հազար հայեր գտնվում են ադրբեջանական անմարդկային շրջափակման մեջ:
Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության և գլխավոր հյուպատոսի նստավայրի ու Ադրբեջանի հյուպատոսության դիմաց երիտասարդները բողոքի ցույց են կազմակերպել` «120 հազար արցախցու կյանք վաճառվել է հանուն ադրբեջանական նավթի», «Առանց Արցախ չկա խաղաղություն» և այլ գրությամբ պաստառներով:
«30 հազար երեխա, 100 օր առանց ուտելիք, 0 աստիճան տաքություն: Դրան զուգահեռ աշխարհի մնացած մասը աչք է փակում Ադրբեջանի կողմից ցեղասպանության փորձի վրա հանուն նավթի, գումարի և քաղաքականություն», - նշվում է ԱՄՆ-ի ՀՅԴ Հայ երիտասարդաց դաշնակցության արևմտյան թևի տարածած հայտարարության մեջ: