կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-02 09:17
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այդ նստարանի պես, որ Նիկոլին էլ դնեք մի կողմ՝ հրաշալի կլինի․ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ՝ քաղաքացիները փողոցներ են փակում

«Հայե՛ր, միացեք, թուրքին հեռացնենք», «առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով՝  արժանապատիվ քաղաքացիների երթը շրջեց  մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով և փակեց դրանք տարբեր հատվածներում՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նրանց ակցիան գլխավորում էր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, ով բազմաթիվ այլ քաղաքացիների հետ գիշերել է Ֆրանսիայի հրապարակում։

Երթը նախ՝ անցավ Մաշտոցի պողոտայով, փակեց այն բոլոր ուղղություններով, ապա Ամիրյանով շարժվեց դեպի այլ փողոցներ։

Նշենք, որ երեկ՝ «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքի ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ արեց որևէ գործ չպլանավորել՝ գործադուլ և դասադուլ իրականացնել։ Իսկ Ֆրանսիայի հրապարակում երեկվանից գիշերել են հանրահավաքի բազմաթիվ մասնակիցներ։ Սաղաթելյանը հայտարարեց, որ այս դժվարությունները ընդամենը օրերի հարց են՝ ապազգային իշխանությունները հեռանալու են։

Մանրամասն՝ տեսանյութում․