կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-03 12:40
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ՝ անհնազանդության երթի երիտասարդները մտան ԵՊՀ

Ժողովուրդ, բոլորդ չեք մտնում՝ միայն երիտասարդները, մյուսներդ դրսում սպասեք՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Երևանի պետական համալսարանի մասնաշենքերից մեկի դռան մոտ, որից ներս մտան նրա գլխավորությամբ անհնազանդության երթի երիտասարդ մասնակիցները։

«Դասադուլ» վանկարկելով՝ խաղաղ ակցիայի մասնակիցները շրջեցին միջանցքներով և համոզվեցին, որ ուսանողների մեծ մասն արդեն միացել են դասադուլին։

Դասասենյակներից մեկում, տեսնելով դասի մասնակցող ուսանողների, Իշխան Սաղաթելյանն ասաց՝ 1988 թ-ին այս աստիճանների վրայից սկսվեց Արցախյան ազատագրական պայքարը, այս պատերազմին ձեր կուրսեցիներից, ձեր հասակակիցներից շատերն իրենց կայնքը տվել են մեր հայրենիքի համար, ձեզ համար, մեզ համար, այս պայքարն իշխանության համար չէ, ձեր բոլորի համար է։

«Խնդրում եմ, միացեք, ինձ չեք միանում, որևէ ուժի չեք միանում, միանում եք ձեր ընկերներին։ Հանուն մեր նահատակների, հանուն մեր պայքարիու հայրենիքի»,-ուսանողներին ասաց Իշխան Սաղաթելյանը։

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մտավ լսարաններից մեկն ու ասաց, որ 1988-89 թթ այդ լսարանը Արևելագիտության ֆակուլտետի թուրքական բաժնի լսարանն էր, ուներ 4 ուսանող։ Իբրև ազատ ունկնդիր նրանց միացան պատմության ֆակուլտետից երկու ուսանող՝ Թաթուլ Կրպեյանն ու Վարդան Բախշյանը․ Թաթուլը զոհվեց 1991-ի ապրիլին Գետաշենում, Վարդանը զոհվեց  1991-ի դեպտեմբերին Հասանաբադում։ Սա պատմական լսարան է՝ ասաց նա։

Ցուցարարները համոզվեցին, որ ԵՊՀ-ն 80-90 տոկոսով միացել է դասադուլին։

Նշենք, որ «Դիմադրություն» շարժման կոչով մասշտաբային անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում ամբողջ հանրապետությունում։ Երթևեկությունը կաթվածահար է։ Ֆրանսիայի հրապարակում արդեն երկրորդ գիշերը վրաններում են անցկացնում Փաշինյանին ապազգային կառավարման դեմ դուրս եկած արժանապատիվ քաղաքացիները։

Մանրամասն՝ տեսանյութում․