Սկզբունքորեն ասած `ցանցային տեխնոլոգիան աշխատում է: Իսկ մեծ և փոքր հաղթանակները նաև ոգևորում են ըմբոստ զանգվածներին ու ավելացնում նրանց հետևորդների քանակը: Ընդ որում` զգացվում է, որ կա էներգետիկա և պայքարի դուխ, անգամ` բավականին կոշտ տրամադրված որոշ ուժայինների դեմն առնելու համար: Սա կարող է բավականին արագ ձնագնդի էֆեկտ ունենալ:
Հանրության շրջանում կարող է առաջանալ «հաղթական տրենդին» մասնակից դառնալու կամ չուշանալու ձգտում:
Ի դեպ, բիրտ ուժը, որը կիրառվում է ոստիկանական ստորաբաժանումների կողմից, միայն ավելացնում է բարիկադների դուրս եկած զանգվածների կոլեկտիվ էներգետիկան և փողոց հանում (առայժմ միայն բռնապետության) դեռ տատանվող հասարակական շերտին:
Վիգեն Հակոբյան
Քաղաքագետ