Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր մարտավարության մեջ փոփոխություններ լինելու են, բայց գլխավոր նպատակը կրկին նույնն է՝ համաժողովրդական լայն զանգվածային ճնշումների արդյունքում պետք է հասնենք այս չարիքի կառավարության հեռացմանը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ ճեպազրույցում։
Այլ ճանապարհ չկա՝ արձանագրեց նա։
«Եթե կա մի իշխանություն, որը կառչել է այդ աթոռներից և պոկ չի գալիս՝ դա է ճանապարհը»,-բացատրեց Իշխան Սաղաթելյանը։
Նա նկատեց, որ հանրահավաքների ակտիվ մասնակիցները իրենց շատ հաճախ ուղիղ մեղադրում են, որ կտրուկ և վճռական գործողությունների չեն գնում, որովհետև սա ստանդարտ իրավիճակ չէ՝ այսօրվա իշխանության ղեկին հայտնված մարդկանց խմբակի դավաճանության արդյունքում կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը։
«Սա ստանդարտ իրավիճակ չէ, բայց, միևնույն է, մենք նշել ենք այն ճանապարհային քարտեզը, թե ինչպես կարելի է հասնել մեր երկրում իշխանափոխության, այդ իմաստով օրակարգը նույնն է, իսկ մարտավարության մեջ, այո՛, կլինեն փոփոխություններ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․