կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-29 20:41
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայրաքաղաքը պետք է լինի մայրաքաղաքի թիկունքին՝ մայիսի 1-ին պետք է սկիզբ դնենք նոր արշալույսի․ Արծվիկ Մինասյան

44-օրյա պատերազմում նահատակված տղաների հիշատակի մոմավառությամբ ավարտվեց Գյումրիում «Դիմադրություն» շարժման իրազեկման երթը՝ հայտնում է Yerkir.am-ը։

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը երթն ամփոփեց համոզմամբ, որ մեր նահատակ զինվորների հոգիները պահանջում են արդարություն, արժանապատիվ, ազգային իշխանություն։

«Եվ սա է, որ մեզ պետք է մղի ազգային իշխանության դրսեւորմանը։ Մայիսի 1-ն այն լուսավոր հաղթարշավի սկիզբն է, երբ մենք ձեզ հետ միասին պետք է ապահովենք անհրաժեշտ մասնակցությունը Երեւանին, եւ պատահական չէ, որ Գյումրին համարվում է հայրաքաղաք․ հայրաքաղաքը պետք է լինի մայրաքաղաքի թիկունքին։ Մայիսի 1-ին բոլորս միասին պետք է սկիզբ դնենք նոր արշալույսի»,- երթն ամփոփեց Արծվիկ Մինասյանը։

Նշենք, որ ապակենտրոն, ցանցային «Դիմադրություն» շարժման պայքարի շրջանակում ապրիլի 25-ից իրազեկման ակցիաներ են տեղի ունենում Երևանի տարբեր հատվածներում։ Զուգահեռ խորհրդանշական 4 վայրերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են դեպի Երևան, որպեսզի մայիսի 1-ին ժամը 16։00 միանան համընդհանուր հանրահավաքում։

Մանրամասն՝ տեսանյութում․