կարևոր
2845 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-28 19:50
Հասարակություն

Զինվորականը պետք է համոզված լինի, որ թիկունքին պետություն ու ժողովուրդ կա․ Գեղամ Նազարյան

Զինվորականը պետք է համոզված լինի, որ թիկունքին պետություն ու ժողովուրդ կա․ Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Զինվորին, զինվորականին պետք է մշտական հոգածության եւ ուշադրության ներքո պահել։

Զինվորականը պետք է համոզված լինի, որ թիկունքին պետություն ու ժողովուրդ կա։Ամանորն առիթ դարձնելով Գառնիկ Դանիելյանի, Արմենուհի Կյուրեղյանի, Զեմֆիրա Միրզոեւայի հետ այցելեցինք Բերդի տարածաշրջանի առաջնագծի մի քանի դիրքեր։ 

Միշտ այսպես ամուր եւ խաղաղ եղեք։ Մենք էլ ամեն ինչ կանենք, որ բանակն ուղղի իր մեջքը։ Աստված պահապան մեր զինվորականներին։ Հ.Գ Լուսանկարներից մեկում Հերոս Կարեն Մարգարյանն է, որի հիշատակին կառուցված մատուռի մոտ լուսանկարվել ենք, աղոթել նրա եւ տղերքի հոգու հանգստության համար։