կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-29 15:45
Քաղաքական

Ո՛չ Հայաստանի թուրքացմանը, ո՛չ Արցախի հայաթափմանը՝ սա է մեր որդեգրած կարգախոսը. Հակոբ Տեր-Խաչատուրյան

Ո՛չ Հայաստանի թուրքացմանը, ո՛չ Արցախի հայաթափմանը՝ սա է մեր որդեգրած կարգախոսը. Հակոբ Տեր-Խաչատուրյան

Հայաստանի և Արցախի վերջին իրադարձությունների, ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականության, Արցախի և արցախցիների անվտանգության երաշխիքների, ինչպես նաև Լիբանանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցերով «Վանա Ձայն» ռադիոկայանը դիմել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը անդրադարձ է կատարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին փորձերին՝ նշելով, որ մանավանդ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ակտիվ դերակատարություն ստանձնած և իր պանթուրքական ծրագրերն առաջ մղող Թուրքիան չէր կարող հարաբերությունների կարգավորման գնալ առանց նախապայմանների, ինչպես հավատացնում էին ՀՀ իշխանությունները: «Եվ մենք ականատես եղանք, որ արդեն եղածին ավելանում են նոր նախապայմաններ, մասնավորապես այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի պահանջը»,- նշել է Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Խոսելով Արցախի անվտանգության ու ստեղծված իրավիճակում անվտանգության հավելյալ երաշխիքների մասին՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանը մտահոգություն է հայտնել, որ ՀՀ իշխանությունների դրսևորած վարքագիծը, թե Արցախի անվտանգությունը արցախցիների գործն է, վտանգում է Արցախի ճակատագիրը և հայոց երկրորդ պետականության հետագա կարգավիճակի հարցը:

Ըստ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի՝ ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությունը Արցախում ընդամենը փխրուն խաղաղություն է ապահովում արցախահայության համար, ինչը չի կարող նպաստել, որ մարդիկ ամուր կառչած մնան իրենց հողին ու ապրել պարբերաբար հարձակումների ենթարկվող սահմանամերձ բնակավայրերում: «Ճիշտ է, դեռևս գործում է նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը, բայց նրա ազդեցությունը բավականին թուլացած է և անորոշ հայտարարություններից այն կողմ չի անցնում: Ի մասնավորի բավականին վտանգավոր են Հայաստանին ուղղված հորդորները, թե Արցախի կարգավիճակի հարցը պետք է հետաձգել, թողնել ավելի ուշ ժամանակների, երբ կարգավորված կլինեն Հայաստան-Ադրբեջան սահմանազատումներն ու որոշակի վստահության մթնոլորտ կստեղծվի երկու ժողովուրդների միջև»,- նշել է Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Մանրամասները՝ «Վանա Ձայն»-ի հատուկ հարցազրույցում: