կարևոր
14110 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-26 15:20
Սփյուռք Հասարակություն

«Նեմեսիսի» տղաները փրկեցին մեր ժողովրդի արժանապատվությունն ու վերականգնեցին պայքարելու հույսը. Հակոբ Տեր–Խաչատուրյան

Այսօր այստեղ հավաքվել են ՀՅԴ ընտանիքի ներկայացուցիչները, որպեսզի արժանվույն մեր հարգանքի տուրքը մատուցենք «Հատուկ գործողություն» անունով 1919 թ. Երևանում գումարված ՀՅԴ ընդհանուր ժողովի որոշումը իրագործած նվիրյալներին. այս մասին այսօր «Նեմեսիս» գործողությանն իրականացրած հայորդիներին նվիրված հուշարձանի դիմաց ունեցած ելույթում նշեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր–Խաչատուրյանը։

««Նեմեսիսի» կազմակերպիչներն ու մարտիկները փրկեցին մեր ժողովրդի արժանապատվությունն ու վերականգնեցին պայքարելու հույսը։ Այս տղաները ոչ միայն փրկեցին հայության պատիվը, ոչ միայն վերականգնեցին հայության վճռականությունը՝ տեր կանգնելու իր ապագային, իր ոգուն, նրանք նաև հանդիսացան նաև ներշնչողը մի քանի տասնամյակ հետո Հայ դատի նոր հերոսների համար, որոնք 1970-80-ականներին իրենց վրա վերցրին հայկական արդարություն վերականգնելու գործողությունը և ճեղքեցին միջազգային լառության պատը», – ասաց նա։