Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Եռաբլուր» պանթեոնում այսօր լրագրողները ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ-Տեր Խաչատուրյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք ՀՀ իշխանությունների հակահայ քաղաքականությունը չի դժվարացնում դրսում Հայ դատի գրասենյակների, ՀՅԴ կառույցների գործունեությունն ու աշխատանքները, որոնք միտված են Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի պաշտպանությանը։ Ի պատասխան՝ նշեց․ «Մեր բարեկամ երկրների մեջ, երբ աշխատանք ես տանում և դնում ես հայկական պահանջներ, ասում են՝ ձեր իշխանությունները նման պահանջ չեն դնում, օրինակ մեր համար առաջնահերթություն է այսօր Հայ դատի օրակարգում ունենալ Արցախի կարգավիճակի, արցախցիների վերադարձի, Բաքվի բանտերից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատագրման խնդիրները, սրանք չլուծված հարցեր են, բայց անընդունելին այն է, որ Հայաստանը մնում է լուռ և այդ լռությունը մեր մոտ շփոթմունք է առաջացնում։ Մեր պահանջն այն է, որ մենք, որպես համայնք, առաջնային խնդրի լուծումը տանք Արցախին վերաբերվող բոլոր կետերին»։
Մանրամասն՝ տեսանյութում։