|
Փոխարժեքներ
26 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.92 |
| EUR | ⚊ | € 444.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.9181 |
| GBP | ⚊ | £ 509.29 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Ընդհանուր ժողովը գերագույն պահակն է ՀՅԴ գաղափարաբանության և բարոյական ըմբռնումների՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը Հայ Յեղափոխական Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ։
Նա ընդգծեց, որ Ընդհանուր ժողովը գումարվում է հայրենիքի համար խիստ բախտորոշ ժամանակահատվածում։
«Այս իշխանությունների անընդունելի և աններելի քայլերի պատճառով տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքը, շարունակվող պառակտումի քաղաքականության սաստկացումը, մեր թշնամիների հանդեպ ցուցաբերվող պարտվողական հոգեբանությունը, միակողմանի զիջումների պատրաստակամությունը և խաղաղության պատրանքով ժողովրդին մոլորեցնելու ու թշնամուն հաճոյանալու ամբոխավարությունը»,-ասաց նա։
Հակոբ Տեր-Խաչատուրյանը շեշտեց, որ տասնամյակների պայքարը իմաստազրկելու, տառապանքների, արյան, զոհողությունների գնով ձեռք բերված մեր հաղթանակը ոչնչացնելու այս ընթացքը պետք է կասեցվի։
Մանրամասն՝ տեսանյութում․