Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նավթի գների անկումը պայմանավորված է հիմնականում նավթային գների շուրջ տնտեսական պատերազմով՝ ՌԴ-ի և Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, որոնք նաև պայքարում են ամերիկյան արտադրողների հետ և ցանկանում են դուրս մղել շուկայից: Նավթի գները նվազել են երկու անգամ, և չգիտենք, թե դա ինչքան երկարատև կլինի. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի՝ համաշխարհային տնտեսության վրա ազդեցություն ունենալու թեմային:
Միքայելյանը նշեց, որ Չինաստանն արդեն առողջացման ճանապարհին է, իսկ այլ երկների վրա կորոնավիրուսի ազդեցությունն ավելի երկարատև է, հետևաբար տնտեսական արդյունքները բացասկան են և բացասական են սպասումները համաշխարհային տնտեսության վերաբերյալ: Դրա պատճառները, ըստ քաղաքագետի, այն է, որ 2020 թ. ակնկալվում էր համաշխարհային ճգնաժամի սկիզբ, իսկ մյուս կողմից տարբեր երկրներում վիրուսն արագ տարածվեց և փակվեցին սահմանները:
«Հայաստանի տնտեսությունում այս պահի դրությամբ կան ռիսկեր: 2020 թ. սկզբին Հայաստանի տնտեսությունը ավելի պատրաստ է ճգնաժամին, քան 2014-ին կամ 2008-ին և դիմադրողականությունն ավելի բարձր է: Դա պայմանավորված է մի քանի հանգամանքներով. ավելի քիչ է կախվածությունը տրանսֆերտներից , ավելի քիչ է բացասական սալդոն արտաքին առևտրի հաշվեկշռում և ավելի մեծ են ԿԲ պահուստները: Սա Հայաստանին թույլ է տալիս դիմադրող լինել ճգնաժամին», - նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ Հայաստանի տնտեսությունը կտուժի, բայց խնդիրը շատ մեծ չի լինի:
Ըստ Միքայելյանի՝ այս տարի խնդիրներ կլինեն այն բանի պատճառով, որ ամեն տարի մարտ-ապրիլ ամիսներին իրանցի զբոսաշրջիկներ են այցելում Հայաստան և դրանով բալանսավորում էին դրամի փոխարժեքը՝ սկսած 2011 թվականից: «Կան ռիսկեր, որ ամբողջ տուրիստական սեզոնը կտապալվի, դրա հավանականությունը մեծ է և եթե վիրուսը արագ տարածվի, չի բացառվում, որ այլ երկրներ փակեն Հայաստանի հետ սահմանը: Պետք է ուշադրություն դարձնել իրավիճակին, փորձենք մեղմել: Մյուս կողմից շատ կարևոր է, որ ԿԲ-ն չդիմի դրամի փոխարժեքի պահպանման շատ կոպիտ միջոցների և չփորձի 2008 թ. և 2014 թ. նման փոխարժեքը բարձր պահել, այլ ուղղակի մեղմացնի տատանումները, ոչ թե ծախսի ԿԲ կենտրոնական բանկի պահուստները, որպեսզի դրամի փոխարժեքը բարձր մնա. հայտնում է Yerkir.am-ը:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կա սուպերմարկետներ դատարկելու կարիք, Միքայելյանը նշեց, որ բնակիչները վախենում են, որ եթե խիստ կարանտին եղավ, սոված չմնան. «Չի կարելի այդ մարդկանց մեղադրել, խուճապի մասին խոսելը ճիշտ չէ: Չինաստանում մարդկանց ընդհանրապես արգելափակեցին, արգելեցին տնից դուրս գալ, Իտալիայում դա ավելի մեղմ էր: Իսկ խանութները ունեն մեկ ամսվա պաշար, երբ դատարկվում են, հաջորդ օրն անմիջապես լցվում են»,- նշեց նա:
«Բացի դրանից, համաշխարհային առևտուրը չի կանգնել, այն նվազում է, բայց ոչ պարենային ապրանքների հաշվին: Նվազում են մարդկանց տեղաշարժման ակտիվությունը: Բայց օրինակ, եթե դիտարկենք Իրանի հետ հարաբերությունները, ապա կտեսնենք, որ Իրանից բերվող բեռները շարունակում են բերվել: Իսկ գյուղատնտեսության դեպքում, երբ մարդիկ դաշտում են աշխատում, չկա վարակի վտանգ, հետևաբար գյուղատնտեսական մթերքի արտադրության նվազում չպետք է ակնկալել», - ասաց Միքայելյանը:
Հրանտ Միքայելյանը չի հասկանում, թե ինչու փակվեց Իրանի հետ սահմանը, որտեղ կար 1000 վարակակիր, իսկ Իտալիայի հետ սահմանը, որտեղ կան 15000 վարակակիր, սահմանը բաց է և դա, ըստ քաղաքագետի, բացթողում է:
Եթե դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ դառնա 530 դրամ (ներկայիս փոխարժեքից տարբերվի 10 տոկոսով), ապա բոլոր ապրանքները 10 տոկոսով չեն թանկանա, քանզի Հայաստանը բազմաթիվ ապրանքներ գնում է ոչ դոլարային գոտուց. քաղաքագետի դիտարկումն է:
Հրանտ Միքայելյանի ասուլիսի ամբողջական տեսանյութը՝ ստորև.