կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-29 12:32
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սարդարապատից Երևան քայլերթի մասնակիցները գիշերել են եռագույն վրաններում

Չնայած անձրևին՝ Հայաստանի 4 կողմերից դեպի Երևան քայլերթերը շարունակվում են՝ հայտնում է Yerkir.am-ը։

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան տեսակապով ցույց տվեց՝ ինչպես են Սարդարապատից Երևան շարժվող քայլերթի մասնակիցները գիշերել վրաններում, որոնք շարել են ըստ գույների՝ կարմիր, կապույտ, նարնջագույն։

Նշենք, որ ապակենտրոն, ցանցային «Դիմադրություն» շարժման պայքարի շրջանակում իրազեկման ակցիաներ են տեղի ունենում մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Զուգահեռ խորհրդանշական 4 վայրերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են դեպի Երևան։

Մանրամասն՝ տեսանյութում․