Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք մեկնարկում ենք այս քայլերթը ի նշան նրա, որ այս քայլերթով մեր նոր հաղթանակների լույսն ենք բացելու՝ հայ ազգի նոր հաղթանակների՝ ըստ Yerkir.am-ի ասաց Սարդարապատից մեկնարկած «Դիմադրություն» շարժման քայլերթի մասնակիցներից մեկը՝ «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության ղեկավար Հովհաննես Հարությունյանը, հնչեցնելով իր ձեռքի զանգը։
«Եվ այստեղ՝ Սարդարապատի զանգերի մոտից, հնչեցնելով այս զանգը, ազդարարում ենք, որ այս զանգը հասնելու է բոլոր մեր հայրենակիցների տները, արթնացնելու է բոլոր մեր հայրենակիցներին, ովքեր այս օրերին խորը քնի մեջ են, և բոլորը ոտքի են կանգնելու հանուն նոր հաղթանակների կերտման»,-ասաց Հովհաննես Հարությունյանը։
Առավոտյան նա ահազանգ էր հնչեցրել, որ ոստիկանները գիշերը բիրտ ուժի կիրառմամբ, ձեռնաշղթաներ հագցնելով բերման են ենթարկել իրենց կազմակերպության անդամին, ով ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրոնից քնապարկեր էր վերցրել՝ միանալու այսօր Սարդարապատից մեկնարկած՝ «Դիմադրություն» շարժման երթին։
Նշենք, որ Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, այսօր արդեն՝ Սարդապատից ու Բաշ Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են Երևան, որպեսզի մայիսի 1-ին միանան համազգային հանրահավաքին։ Զուգահեռ Երևանում անցկացվում են ամենօրյա ապակենտրոն իրազեկման ակցիաներ։
Մանրամասն՝ տեսանյութում․