Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի հրապարկում վրաններ ենք տեղադրել՝ բոլորին չի հերիքում, բայց կավելացնենք, վաղն առավոտ 08։15-ից սկսում ենք մասշտաբային անհնազանդության ակցիաներ՝ ըստ Yerkir.am-ի Ֆրանսիայի հրապարակում համազգային հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նա վստահեցրեց, որ ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները ժողովրդի հետ գիշերելու են վրաններում։
Սաղաթելյանը նշեց, որ Սփյուռքի բազմաթիվ գաղթօջախներում միացել են «Դիմադրություն» շարժմանը ավտոերթերով և թվարկեց մեկ տասնյակ երկրների անուններ, որտեղ զորակցության ակցիաներ են տեղի ունեցել։
«Առաջիկա օրերին աշխարհի բազմաթիվ քաղաքներում տեղի կունենան երթեր, ցույցեր ի զորակցում մեզ, ի հեռացում այս սրիկաների։ Այնպես որ, հայ ժողովուրդը միասնական է՝ Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությամբ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ Ֆրանսիայի հրապարակում արժանապատիվ քաղաքացիները տեղադրել են եռագույն վրաններ, որպեսզի գիշերեն հրապարակում, մինչև ապազգային իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հեռանա։ Վաղն առավոտյան ժամը 08։15-ից ամբողջ հանրապետությունով անհնազանդության ակցիաներ են լինելու։ Մինչ այդ, Ֆրանսիայի հրապարակում միավորվել էին Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից Երևան եկած «Դիմադրություն» շարժման քայլերթերը, ինչպես նաև ապակենտրոն դիմադրության այլ շարժումներ, որոնք այս օրերին իրազեկման ակցիաներ էին իրականացնում մայրաքաղաքում։
Մանրամասն՝ տեսանյութում․