կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-28 23:19
Հասարակություն

Սարդարապատ ֊ Երևան քայլերթի մասնակիցները խարույկի շուրջ են. միացել են Թոխատյանը և Արմեն Գրիգորյանը

Վաղը նույնպես հանդիպումներ կլինեն, երեկոյան էլ ամփոփում կլինի, քիչ առաջ զանգ ստացա 2 եղբայր առաջարկում էին գային գիթառով, կարող է վաղը գան մասնակցեն։ 2020 թվականի նոյեմբերին սկիզբ առած պայքարը ուներ մեկ կարևոր դժվարություն, հարվածը մեր ժողովրդին բարոյական, ֆիզիկական, քաղաքական, այնքան ուժգին էր, մարդիկ երկար ժամանակ ուշքի չէին գալիս։ Կային մարդիկ, որ շատ արագ սթափվեցին, սակայն նրանք քիչ էին։ Այս մասին խարույկի շուրջ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Միասնականություն ասելով չգիտես ինչի մենք պատկերացնում ենք, որ ՀՀ-ում բնակվող 2 մլն մարդ միանգամից պետք է դուրս գան և հավատան, էդպես չի լինում, էդպես չի եղել նույնիսկ 90-ականներին, 2000-ականներին, նույնիսկ 2018-ին։ Եթե դու թողնում ես տունդ, գործդ, երեխաներիդ, ու գալիս ես ինչ որ տեղ քեզ լրիվ անծանոթ մարդկանց մոտ, փորձում ենք հասկանալ, թե ինչի ենք դուրս եկել փողոց, այդ ժամանակ ամեն ինչ պարզ է դառնում։ Այս մասին Սարդարապատի երթի մասնակիցների հետ զրույցի ժամանակ ասաց դերասան Հրանտ Թոխատյանը։

Այսօր ասյտեղ հավաքված են տարբեր մասնագիտությունների․ տարբեր սոցիալական շերտերի,տ արիքի մարդիկ, ովքեր մինչ այս հեղափոխությունն ապրել են տարբեր կերպ, բայց այստեղ այսօր այս մարդկանց միավորել է Հայաստանի և Արցախի ապագան։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ էստեղ կան մարդիկ, ովքեր խնդիր չունեն ապրուստի հարցը լուծելու, բայց նրանք դուրս են եկել քայլերթի վճռականությամբ, որ ի վերջո հասնելու են իրենց նպատակին։ Այս մասին խարույկի շուրջ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
 
Մանրամասները՝ տեսնայութում։