|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Արեւմտյան տերությունների եւ Իրանի միջեւ 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերսկսման շուրջ բանակցությունները մոտենում են վտանգավոր փակուղու։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը, փոխանցում է Reuters-ը։
«Այս բանակցությունները հրատապ են, եւ առաջընթացը բավականաչափ արագ չի եղել: Մենք շարունակում ենք սերտ համագործակցությամբ աշխատել մեր դաշնակիցների հետ, սակայն բանակցությունները վտանգավոր փակուղու են մտնում»,- ասել է Թրասը խորհրդարանում: «Այժմ Իրանը պետք է ընտրի՝ ցանկանում է գործարք կնքել, թե պատասխանատվություն կրել ԳՀՀԾ-ի (միջուկային գործարքի) ձախողման համար։ Եւ եթե ԳՀՀԾ-ն փլուզվի, բոլոր տարբերակները սեղանին են»: