Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է.
««Քանի որ վաղը դեկտեմբերի 7-ն է՝ 1988թ. աղետալի երկրաշարժի տարելիցը, ուզում եմ ասել, որ աղետի գոտու առումով էլ 2020թ. բյուջեն հեղափոխական է, որովհետև մյուս տարվա բյուջեով աննախադեպ մեծ թիվ է տրամադրվել աղետի գոտու խնդիրներին՝ 3 մլրդ դրամ: Տեսանելի ժամանակաշրջանում երբեք այսպիսի ծավալների, նույնիսկ դրան մոտիկ գումար չի տրամադրվել: Սրանով, ուզում եմ արձանագրել, որ մենք 2020թ. լուծում ենք բոլոր այն քաղաքացիների հարցերը, ում նկատմամբ ՀՀ ունեցած պարտավորությունը դե յուրե արձանագրված է: Սա նշանակում է, որ աղետի գոտու վերականգնման պրոցեսում նոր փուլ է սկսվում և որը պետք է իրագործվի բոլորովին ուրիշ տրամաբանությամբ: Եվ այդ փուլի իմաստը, այսպես ասած, սոցիալական արտակարգ իրավիճակի տրամաբանությունը վերափոխելն է զարգացման տրամաբանությամբ»․ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը 2020թ. պետական բյուջեի քննարկմանը։
Ավերիչ երկրաշարժից անցել է 36 տարի։
Տեղի ունեցած աղետից երեք տասնամյակ անց, պետք է արձանագրենք՝ Գյումրին այդպես էլ չի վերականգնվել՝ հակառակ այս տարիների ընթացքում իշխանությունների տված խոստումներին: Այդ ամենի վառ ապացույցը Գյումրիում առկա տնակային ավաններն են և քաղաքի տարբեր մասերում երկրաշարժից կիսավեր մնացած շենքերը։
Ի հեճուկս «հեղափոխական» խոստումների Գյումրիում դեռևս անօթևան ընտանիքներ կան:
Գործող ապազգային իշխանության ներկայացուցիչներն ընտրություններին մասնակցեցին խոստումների մի ամբողջ փաթեթով՝ բաղկացած պոպուլիստական ծրագրից, հրապարակային անհեթեթ հայտարարություններից ու ելույթներից։ Այդ ամենը շատ տպավորիչ էր հնչում, բայց այնքան ժամանակ, քանի դեռ ՔՊ-ական խմբակը չէր հաղթել ընտրություններում և... ոչ մի լուրջ փոփոխություն դեպի լավը և իրականությունը։
Սուտ, հակապետական և անիրականալի խոստումներ տալը փաշինյանական իշխանության ավանդույթների մեջ է։
Դեկտեմբերի 7-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ վերաօծվեց Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։
Գյումրեցիներին փայլուն ապագա խոստացող ՔՊ-ական խմբակի ներկայացուցիչներից և ոչ մեկը չբարեհաճեց մասնակից լինել այդ կարևոր և սուրբ արարողությանը։
Երևի՞ հատուկ հրավերի էին սպասում․․․
Չնայած նրանք վաղուց են կտրվել իրականությունից և խզել կապը հասարակ ժողովրդի հետ։
Պետք է իմանալ ժողովրդի կարծիքը, հաշվի առնել այն և չփորձել չարաշահել մարդկանց համբերությունը։
Հ․Գ․ Իսկ այս ընթացքում նիկոլական իշխանությունը ներկայացնող Շիրակի մարզային և համայնքային չինովնիկները շարունակում են պետական ինստիտուտների կազմաքանդումը»։