կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-28 14:25
Քաղաքական

ՏԵՍՆԱՅՈՒԹ․ Արդեն անձրև է գալիս, բայց անկոտրում շարունակում ենք երթը․ Արթուր Խաչատրյանը՝ Ապարանից Երևան քայլերթին

Արդեն անձրև է գալիս, բայց անկոտրում շարունակում ենք երթը՝ ըստ Yerkir.am-ի ասաց Բաշ Ապարանից դեպի Երևան շարժվող՝ «Դիմադրություն» քայլերթի մասնակից ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։  

«Ճանապարհին շչակներով ողջունում են մեզ, մոտենում են նաև քաղաքացիներ, շատերը մեքենաներից իջնում, կանգնում, իրենց ողջույններն են հղում, ասում՝ հասկանում ենք, որ սա ներքաղաքական, կուսակցական խնդիր չէ, սա ազգի փրկության, պետականության պահպանման խնդիրն է»,-վստահեցրեց նա։

Նշենք, որ Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, այսօր արդեն՝ Սարդապատից ու Բաշ Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են Երևան, որպեսզի մայիսի 1-ին միանան համազգային հանրահավաքին։ Զուգահեռ Երևանում անցկացվում են ամենօրյա ապակենտրոն իրազեկման ակցիաներ։

Մանրամասն՝ տեսանյութում․